Սեպտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 սեպտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից /ԱԳ նախարարության նախկին շենքի դիմաց/ կմեկնեն Սեւան, որտեղ ժամը 10:15-ին Սեւանի Երեւանյան խճուղի 102 շենքում /թերակղզու հարեւանությամբ/ մեկօրյա, արտագնա լրագրողական դասընթաց:  «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագրի շրջանակում նախատեսվում է լրագրողական դասընթաց՝ «Հողերի դեգրադացիայի չեզոքություն և կենսաբազմազանության պահպանություն» թեմաներով: Դասընթացի նպատակն է լրագրողներին տրամադրել կարևոր տեղեկություններ կենսաբազմազանության պահպանման, կայուն գյուղատնտեսության, հողերի դեգրադացիայի չեզոքության և այլ բնապահպանական թեմաներով: ՀՀ ՇՄ նախարարություն, 011818555 / ներքին՝ 5172։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Երևանի «Երազ» այգում տեղի կունենա մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը: Այնուհետև, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կլինի հարց ու պատասխանի հնարավորություն միջոցառման կազմակերպիչների հետ: Լրատվամիջոցների գրանցումը՝ ժամը 10:30-ին: Միջոցառումն իրականացվում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող (SIGMA) ծրագրի աջակցությամբ։ Ցուցահանդես-վաճառքի ընթացքում կներկայացվի նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում վերջերս հիմնադրված «Մեղվաբուծության դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի գործունեությունը: (SIGMA) ծրագիր, Sona Tadevosyan, +37433927200:

Ժամը 12:00-ին Թալինի շրջանի Հակո գյուղում կկայանա Եզդիական սրբատեղիի բացման արարողությունը: Կլինեն բազմաթիվ հյուրեր: 098 615045;  

Ժամը 18:00-ին Common Ground Books & Spirits-ում (Բաղրամյան 6) կկայանա «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները» գրքի շնորհանդես-քննարկումը, այն կվարի ռուս գրող հրապարակախոս Ալեքսանդր Արխանգելսկին: Kust Press հրատարակչությունում լույս է տեսել գրքի ռուսերեն տարբերակը: Մեդիամաքս:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը