Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 սեպտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 12:00-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում «Ճախրուկ» ՀԿ-ն կանցկացնի համաժողով՝ «Հոգու ազատագրման արվեստը՝ ինքնաճանաչումից մինչեւ մարդկային հոգատարություն» թեմայով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործադիր մարմինների և «Ճախրուկ» ՀԿ-ի համագործակցությամբ սեպտեմբերի 26-28-ը տեղի կունենա հատուկ կարիքներ ունեցող անձանց «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը։ Փառատոնին կմասնակցեն Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա համաժողով՝ «Արտ-թերապիան որպես հոգու ինքնարտահայտման անսահման տարածություն» թեմայով դասընթաց և համերգ։ Սեպտեմբերի 26-ին, Ժամը 11:00-ին համաժողովի բացումը: Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնի սկիզբը: ՀՀ ԱՍՀՆ:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշմարատի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, ըմբշմարատի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանի, ըմբշմարատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Սլավիկ Գալստյանի, Հրաչյա Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։

Ժամը 12:00-ին Պրահայի 18 հասցեից կմեկնեն Աղվերան, որտեղ ժամը 14։00-ին «Պարկ Ռեզորթ» հյուրանոցում կկայանա ամենամյա «Երիտասարդական ֆորում 2025»-ի բացման արարողությունը /26-28-ը/։ Բացմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև ԵՄ պատվիրակության և GIZ-ի ներկայացուցիչներ։ Վերադարձը՝ նույն օրը, ժամը 16:00-ին: ՀՀ ԿԳՄՍՆ 

Ժամը 12:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Ցուցահանդեսի շրջանակում՝ Հայաստանի 10 մարզերը կներկայացնեն իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունները, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։ Ցուցահանդեսի ընթացքում կկայանա համերգային ծրագիր YereOne Project-ի մասնակցությամբ, սկիզբը՝ ժամը 19։00-ին: Ցուցահանդեսին զուգահեռ, ՀՀ էՆ Զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի նաև «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովը։ Համաժողովին կմասնակցեն նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ +37499411111:

Ժամը 13:00-ին Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-ամյակի առթիվ նախատեսվում է այց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն Վարդապետի շիրմին։ Ժամը 13։30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նամակներ Վիլժուիֆից» (Կոմիտաս Գևորգյանի հավաքածու) ցուցադրությունը։ Կներկայացվեն Կոմիտասի կյանքի վերջին տարիներին վերաբերող փաստաթղթեր և նամակներ, որոնք հնարավորություն կտան նոր դիտանկյունից լուսաբանելու նրա կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը։ Ժամը 14։00-ին կմեկնարկի ԿՈՄԻՏԱՍ միջազգային գիտաժողով-փառատոնը։ 

Ժամը 14:00-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ ժամը 16:00-ին, «Էյթի Էյթ» հյուրանոցային համալիրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 34/1) տեղի կունենա ՀՀ ԲՏԱ նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման փակման արարողությունը, որի ժամանակ կհայտարարվեն հաղթողների անունները: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Վերադարձը՝ նույն օրը 18:00-ին։ 077 206038: 

Ժամը 19:00-ին Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճում տեղի կունենա Արևորդի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը, որին ներկա կլինեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև բազմաթիվ հրավիրյալ հյուրեր և դեսպաններ։ Այս տարի փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-30-ը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ 37498-509-939։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Քըրքորյան» սրահում տեղի կունենա «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամ»-ի և «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համատեղ մամուլի ասուլիսը՝ «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով իրականացրած հետազոտության վերաբերյալ: «ԱՐԱՐ» hիմնադրամ:

Ժամը 16:00-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի մամուլի ասուլիսին: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:15-ին ՀՖՀՀ-ի Ա դահլիճում տեղի կունենա քննարկում՝ «Գյուղացիների և գյուղական համայնքների դերը կենսաբազմազանության պահպանման հարցում» թեմայով։ Քննարկումը կազմակերպվել է ՄԱԿ-ի՝ Գյուղացիների և գյուղական վայրերում աշխատող այլ անձանց իրավունքների վերաբերյալ աշխատանքային խմբի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՖՀՀ-ի կողմից։ +37498061798։

Մամուլի ակումբներ

Ժամը 16:00-ին Spurtnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված Ռոման Բերեզովսկու մրցանակի ֆուտբոլային մրցաշարին: Ավարտին է մոտենում դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի մրցաշարը, որը կազմակերպվել է Հայաստանում Ռուսական տան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Բարության ուղի» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանի սահմանամերձ տարածաշրջանների երեխաների համար։ Եզրափակիչ խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին Վանաձորի քաղաքային մարզադաշտում: Հայտնի ֆուտբոլային մրցաշարի բոլոր մանրամասները  կներկայացնեն. «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, մրցաշարի հատուկ հյուրեր՝ Ռոման Բերեզովսկու թիմակիցները Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովհաննիսյանը, Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող և «Լոկոմոտիվի» նախկին ավագ Դմիտրի Լոսկովը։

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը