ԿԸՀ-ն սահմանել է ընտրությունների ընթացքում տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման մրցույթի կարգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատել է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով, որը մրցույթը կանցկացնի «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջները և ընտրական գործընթացների առանձնահատկությունները։

Այս փոփոխությունները պայմանավորված են 2024 թվականին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններով։

Բացի այդ, ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները սահմանելու մասին» որոշման մեջ։ 

Ըստ նոր փոփոխության՝ ՏԻՄ ընտրություններին քվեարկությանը կարող են մասնակցել նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագրի նկարագրին համապատասխան փաստաթղթով։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ