Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ են հայտնել Ռուբիո-Լավրով հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ են հայտնել Ռուբիո-Լավրով հանդիպումից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնելու սպանությունները և ընդգծել Մոսկվայի կողմից ռուս-ուկրաինական պատերազմի տևական լուծման ուղղությամբ բովանդակալից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Լավրովն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կողմից Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամությունը և նշել Կիևի և մի քանի եվրոպական մայրաքաղաքների կողմից առաջ մղվող «սխեմաների» անընդունելիությունը, որոնք «ուղղված են հակամարտության երկարաձգմանը»։

Կողմերը պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի մարմինների միջև կառուցողական երկխոսությունը։

Նյու Յորքում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում