Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 80-ամյակի միջոցառումները մեկնարկեցին դիպլոմների հանձնման արարողությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանինին նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը հատուկ հյուրերի ձեռամբ դիպլոմներ հանձնվեցին ակադեմիայի ավելի քան 200 շրջանավարտների:

 Ողջույնի խոսքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորեց Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առթիվ:

«Իսկապես սա շատ կարևոր հոբելյան է, որն առիթ է, որպեսզի հայացք գցենք ետ և տեսնենք ակադեմիայի անցած երկար ճանապարհը, և միևնույն ժամանակ, այդ ճանապարհը մեզ տա բուհի զարգացմանը տանող հեռանկարը»,-ասաց Անդրեասյանը: Նրա բնութագրմամբ՝ ակադեմիան ավանդույթների, ռեսուրսի, փորձի հիման վրա շարունակում է զարգանալ և լինել երկրի ամենակարևոր բուհերից մեկն արվեստի ոլորտում մասնագետների պատրաստման գործում, միաժամանակ ինքնաարտահայտման հնարավորություն տալով արվեստաբաններին, արվեստագետներին ու տարբեր ոլորտների տաղանդավոր ներկայացուցիչներին: 

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը խորհրդանշական համարեց բուհի հոբելյանը՝ նշելով, որ այն հայաստանյան պրոֆեսիոնալ արվեստի 80-ամյակն է նաև:

«Ակադեմիայի տարիքը, ըստ էության, հայաստանյան մասնագիտական կերպարվեստի տարիքն է: Լինել ակադեմիայի 80-ամյակի շրջանավարտ՝ նշանակում է մարմնավորել Հայաստանի պրոֆեսիոնալ կերպարվեստը և բյուրեղացնել նրա 80-ամյա պատմությունը»,-համոզմունք հայտնեց ռեկտորը՝ ուրախալի և միաժամանակ պատասխանատու համարելով պահը:

Ազատյանն ընդգծեց, որ ակադեմիան արդիականացման փուլում է՝ շարունակելով նորարական ավանդույթը և զարկ տալով միջոլորտային նոր համագործակցություններին:

Միջոցառմանը սկիզբ դրվեց նոր համագործակցության. ՀԳՊԱ-ն և «hosq» կրթամշակութային հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ստեղծարար արդյունաբերության, հատկապես՝ պատկերի, ձայնի ու տարածության հետ կապված միջոլորտային նախագծերով: 

«Ակադեմիայի և «hosq»-ի համագործակցությունը մեր ուսանողների համար լի է մասնագիտական լայն ասպարեզ դուրս գալու, կրթական և ստեղծագործական հնարավորություններով»,-ներկայացրեց ռեկտորը:

Հիմնադրամի ինստիտուցիոնալ ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը մեծ պատիվ համարեց ակադեմիայի հետ համագործակցությունը:

««hosq»-ը հավատում է արվեստին, արվեստի գիտությանը և տեխնոլոգիաների խաչմերուկին և ուղղակի հիասքանչ է այդտեղ հանդիպել ակադեմիային՝ որոշելով միասին շարժվել միասին»,-ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:

Հանդիսավոր երեկոն ամփովեց համերգային ծրագրով՝ Բամբիռ խմբի երկու սերունդների՝ Ջագի և Բամբիռի կատարմամբ:

 

 

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները