Միացյալ Նահանգներ

Նյու Յորքում ընթանում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում ընթանում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում ընթանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հանդիպումը սկսվել է առանց լրագրողների համար հայտարարությունների և անցկացվում է փակ ձևաչափով։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին անգամ հանդիպել էին 2025թ․ հուլիսի 10-ին՝ Մալայզիայում, որտեղ շուրջ երկու ժամ տևողությամբ հանդիպում էին անցկացրել ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում