Ադրբեջան

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Տարածաշրջանի և ամբողջ աշխարհի ապագան պետք է կառուցվի գործակցության, վստահության և փոխադարձ զարգացման վրա։ Այս համատեքստում Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշել է Իրանի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը նաև քայլեր է ձեռնարկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում