Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս

25 Սեպտեմբերի, 2025

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական դահլիճում (Տերյան 72) տեղի կունենա «Արևելք-Արևմուտք. մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» միջազգային համաժողովի բացումը։ Համաժողովի կազմկոմիտե, համանախագահներ. ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյան (Երեւան, Հայաստան), բ.գ.դ., Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԳԱ Ա.Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկի (Մոսկվա, Ռուսաստան), բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյան (Երևան, Հայաստան), բ.գ.թ., դոցենտ, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան (Երևան, Հայաստան): հեռ. 033 62 35 13:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:30-ից Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը /Թումանյան 42/ բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպում է երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Կրթության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով։ Գիտաժողովը կանցկացվի հետևյալ մասնախմբերում՝ մանկավարժություն, հոգեբանություն, դասավանդման մեթոդիկա, կրթության կառավարում: +374 99 879577, +374 91 213757:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանի վերաբացումը։ Հասցեն՝ Սայաթ Նովա 6: Հարցերի դեպքում՝ 099 527114:

Ժամը 17:00-ին կկայանա ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանի (Սայաթ-Նովա 6) վերաբացումը: Երկար դադարից հետո թանգարանը վերադառնում է իր պատմական տարածք՝ վերանորոգված, տեխնիկապես վերազինված և բովանդակության արդիականացված հնարավորություններով։ Թանգարանի առաջին ցուցադրությունը նվիրված է «Սասնա ծռեր» էպոսին՝ ներկայացված որպես բազմաժանր արվեստային մոտեցմամբ։ Նորաբաց թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ: Թանգարանը վերաբացվում է «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ։ ԿԳՄՍՆ: 

Ժամը 18:30-ին «Արամե» պատկերասրահում /Մաշտոցի 33/1, Ստ.Շահումյանի անվ.դպրոցի հարեւանությամբ/ կկայանա ցուցահանդեսի բացում: «Արամե» պատկերասրահը համագործակցությամբ «Մուրադյան» պատկերասրահի ներկայացնում է Սեմ Զումյանի /Սամվել Համբարձումյան/ բացառիկ գործերի նոր ընտրանին՝ «Սպիտակ արեւ»: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը