Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարող է ամբողջությամբ վերականգնել պատերազմից առաջ եղած սահմանները

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարող է ամբողջությամբ վերականգնել պատերազմից առաջ եղած սահմանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Կիևը կարող է Ռուսաստանի հետ զինված դիմակայության մեջ հաջողության հասնել Եվրամիության աջակցությամբ։ 

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան՝ ԵՄ-ի աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերականգնել Ուկրաինայի սկզբնական սահմանները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը։ 

Նրա կարծիքով՝ համբերություն դրսևորելու դեպքում և Եվրոպայի ու հատկապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությամբ կարելի է հասնել այն սահմաններին, որոնք եղել են պատերազմից առաջ։

Նա նաև չի բացառել հնարավորությունը, որ Ուկրաինան նույնիսկ կարողանա այդ սահմաններից ավելի առաջ շարժվել։ 

Թրամփը պարզաբանել է, որ նման եզրակացությունների է եկել այն բանից հետո, երբ լիովին ուսումնասիրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարտադաշտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն տնտեսական դժվարությունները, որոնք ստեղծվել են Ռուսաստանի համար։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում