Քաղաքականություն

Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  միջնորդությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած բարձրաստիճան դեբատների ժամանակ ունեցած ելույթում։ 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները լուծվում են դիվանագիտական ճանապարհով և առողջ բանականության շնորհիվ։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Ղազախստանն նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, լարվածության թուլացմանը և երկխոսությանը, ոչ թե ուժին»,-ասել է Տոկաևը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում