3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 սեպտեմբեր, 2025
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում կգումարվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում կկայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Մատենադարանի նախկին գիտքարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և արտերկրի գիտակրթական մի շարք հաստատությունների ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ։ Զեկուցումները վերաբերում են հետևյալ թեմատիկ ուղղություններին. հայ-ասորական հարաբերությունները միջնադարում, Կիլիկյան Հայաստանի պատմության հիմնահարցերը, թարգմանական մատենագրությունը: Ողջույնի խոսք՝ Մատենադարանի տնօրենի տեղակալ գիտական գծով Վահե Թորոսյան:
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. դպրոցներն աջակցություն կստանան կատարողականի արդյունքներով։
Ժամը 17:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։ Ակադեմիան 2024-2025 թթ. ուս.տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը։ Տոնական ծրագրի ընթացքում կներկայացվի ՀԳՊԱ «Բարեկամների միությունը», որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը կրթական, մշակութային և հասարակական կառույցների հետ։ Ավելի քան 200 ուսանողների կհանձնվեն դիպլոմներ մշակույթի և արվեստի ոլորտի հատուկ հյուրերի ուղեկցությամբ: Միջոցառմնան ընթացքում ՀԳՊԱ-ն և «hosq» հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Երեկոն կամփոփի համերգային ծրագիրը. հանդես կգան Բամբիռ խմբի երկու սերունդներ՝ Ջագ և Բամբիռ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Դվին» մեծ դահլիճում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է հանրահավաք։
Մշակույթ
Ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման համերգը՝ նվիրված Կոմիտասին: