Քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարներն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների հիման վրա մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։

Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում