Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Անոնս 

23 Սեպտեմբերի, 2025 

Պետական կառույցներ

Ժամը 07:00-08:30-ը Որդան կարմիր պետական արգելավայրում ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպում է գիտական արշավ, նվիրված Բնության հատուկ պահպանվող տարածքների օրվան: Միջոցառմանը կմասնակցեն ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ուսանողներ, միջատաբան մասնագետներ, բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ եւ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ, 010 686 204, կամ 010 688 204: 

Ժամը 14:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով ամենամյա ֆորումի պաշտոնական բացումը, նվիրված Հայաստանի բանկերի միության 30-ամյակին: Բացման արարողությանը նախորդելու և հաջորդելու են թեմատիկ պանելային քննարկումներ: Ֆորումի աշխատանքների 2-րդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, նախատեսված է նաև «Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ» թեմայով պանելային քննարկումը։ Բանկային ֆորումն իրականացվելու է ՎԶԵԲ-ի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Քանի՞ տեղ և ո՞ր բուհերում է հատկացվել Հայաստանին ՌԴ կառավարության կողմից» թեմայով: Սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Ռուսաստանի բուհերում ՀՀ քաղաքացիների համար ՌԴ կառավարության քվոտայով անվճար սովորելու հայտերի ընդունումը: Ի՞նչ նորամուծություններ են սպասվում դիմորդներին: Ո՞վ և ի՞նչ պայմաններով կարող է օգտվել արտոնություններից: Ո՞ր բուհերում և ո՞ր մասնագիտություններով են հատկացված քվոտաները, այս մասին կպատմեն Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Թեքեյան կենտրոնի ցուցասրահում տեղի կունենա «Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդեսի բացումը։ Նիկոլ Ֆարիդանին (1936-2008), հայկական ծագումով, Իրանի արդի լուսանկարչության ականավոր դեմքերից է։ Նա մոտ քսան տարի աշխատելով Իրան-Իտալիա նավթային ընկերությունում և Իրանի նավթի կոնսերսիումում, մասնագիտացել է երկրաբանական լուսանկարչության , ֆոտոմիկրոգրաֆիայի և օդանկարչության բնագավառներում՝ օդում անցկացնելով երեք հարյուր ժամ՝ դարձել է Իրանում լուսանկարչության վերոնշյալ ժանրերի հիմնադիրը։ Կատրին Ֆարիդանին՝ Նիկոլ Ֆարիդանիի դուստրը, ապրում և ստեղծագործում է  Կանադայում։ Մասնագիտական երկու կրթություն ունի։ Իր ստեղծագործություններում նա անրադառնում է սոցիալ-հասարակական խնդիրներին։ 010 55 26 32, 055 63 06 37։ 

Ժամը 17:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: 

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը