Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։ 

«Նոր անդամ-պետությունների ընդունման գործիքակազմը հստակ արձանագրված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում որևէ դիմում չի մերժվել։ Դրանցից յուրաքանչյուրն անհատապես մանրամասն քննարկվում է։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, բայց դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։

Նախկին գլխավոր քարտուղարը հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հապճեպ որոշումներ չեն կայացվում։ 

Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սեպտեմբերի 1-ին լուրեր շրջանառվեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը, իսկ Հնդկաստանը՝  Ադրբեջանի անդամակցությունը։

Մեկնաբանելով Պակիստանի կողմից Հայաստանի անդամակցությունն արգելափակելու լուրը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել էր.  «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»։ 

Հայերեն Русский Türkçe

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը