Մերձավոր Արևելք

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը

Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչել է Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Պաղեստինի Պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հաստատուն, անփոփոխ և հիմնարար գծի իրականացումն է», - ՄԱԿ-ում Պորտուգալիայի մշտական ​​​​առաքելության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Ռանգելը։

Նրա խոսքով՝ Պորտուգալիան պաշտպանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորումը՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ճանապարհ։ 

«Հրադադարը հրատապ է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ տեսակի վերահսկողություն ունենալ Գազայում կամ դրանից դուրս։ Նա պահանջել է նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ռանգելը նաև նշել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը «չի վերացնում Գազայում տիրող մարդասիրական աղետը»։ Նա դատապարտել է այնտեղ տարածված սովը, ավերածությունները և «իսրայելական բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին»։

Պաղեստինը ճանաչել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից Պաղեստինի Պետությունը 1967 թվականի սահմաններով ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում