Մերձավոր Արևելք

Ալ-Շարաան կդառնա 1967 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող Սիրիայի առաջին նախագահը

1 րոպեի ընթերցում

Ալ-Շարաան կդառնա 1967 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող Սիրիայի առաջին նախագահը

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին։ «Արմենպերս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  Սիրիայի պետական լրատվական գործակալությունը։ Սա 1967 թվականից ի վեր Սիրիայի նախագահի առաջին այցն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Ակնկալվում է, որ Շարաան իր առաջին ելույթը կունենա Գլխավոր ասամբլեայում, որը սեպտեմբերի 23-ին կսկսի 80-րդ նստաշրջանի աշխատանքները։

Reuters-ը նշում է, Շարաան, ով ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդն է ու ում համար ժամանակին 10 մլն դոլարի գլխագին էր սահմանված, մեծ դիվանագիտական հաղթանակ տոնեց, երբ մայիսին Ռիյադում նրան ճանաչեց ու հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Դրան հաջորդող ժամանակահատվածում ԱՄՆ-ն վերացրեց Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասը, իսկ Թրամփի վարչակազմն իր աջակցությունը հայտնեց Շարաայի՝ երկիրը միավորելու և կայունացնելու ջանքերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում