4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
22 սեպտեմբեր, 2025
ՀՀ նախագահական
ՀՀ ԱԺ
Ժամը 11:00-ին «Dvin Seven Visions» հյուրանոցում կկայանա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ երկօրյա սեմինարը: Քննարկումների առանցքում կլինի «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման: Ժամը 12:00-ին, նախատեսված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները սեմինարը լուսաբանելու նպատակով «Dvin Seven Visions» հյուրանոցի տարածք կարող են մուտք գործել միայն հատուկ անցագրով:
Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:
Ժամը 12:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվում են խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեման:
ՀՀ կառավարություն
ՀՀ նախարարություններ
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) իր աշխատանքները կսկսի «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է միավորել քիմիայի տարբեր ոլորտների ականավոր հետազոտողներին և խթանել արդյունավետ քննարկումներն ու ապագա համագործակցությունները։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ԵՊՀ-ն և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն.Դ.Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը։ ՀՀ ԳԱԱ
Ժամը 13:00-ին ՀՀ ԲՏԱ նախարարության շենքի մոտից (Վազգեն Սարգսյան փող., 3/3 շենք) կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ ժամը 15:00-ին «Էյթի Էյթ» հյուրանոցային համալիրում (Տանձաղբյուրի փող., 34/1 շենք) տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Վերադարձը՝ նույն օրը։ 077 206038:
ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի ասուլիսը։
ԹԵՄԱ- Խորվաթիայում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Մամուլի ակումբներ
Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջ. «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը. աշխատանք, կրթություն, բժշկություն» թեմայով: