Չինաստան

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է ՉԺՀ իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է ՉԺՀ իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել է Իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով որ շրջայցի ընթացքում Արթուր Պողոսյանը ծանոթացել է Կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը և դրանք գործնականում կիրառելու մոտեցումներին, որոնց հիմքում ընկած են նորարարական լուծումները։

Ըստ աղբյուրի՝ քննչական կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է գործերի քննության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնող տեխնիկական լուծումների, այդ թվում՝ խելացի թևնոցների և տեսանկարահանող սարքերի կիրառումը։

 

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում