Միացյալ Նահանգներ

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է իր «Truth Social» սոցիալական հարթակում։

Թրամփի խոսքով՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր՝ առևտրային հարաբերություններ, ֆենտանիլի դեմ պայքար, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցում, ինչպես նաև TikTok գործարքի հաստատում։

«Մենք պայմանավորվեցինք նախագահ Սիի հետ, որ կհանդիպենք Հարավային Կորեայում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։ Ես կայցելեմ Չինաստան հաջորդ տարվա սկզբին, իսկ նախագահ Սին նույնպես կայցելի Միացյալ Նահանգներ համապատասխան պահին»,– գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ կողմերը նախատեսում են շարունակել կապը հեռախոսային ձևաչափով և անհամբեր սպասում են ԱԽՏԽ-ում նոր հանդիպմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում