Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ և մշտական ​​​​հրադադար Գազայում և Իսրայելի կողմից օգնության մատակարարման բոլոր սահմանափակումների վերացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը՝ հավելելով, որ այսպիսով Վաշինգտոնը պաշտպանել է իր դաշնակից Իսրայելին դիվանագիտական նշանակալի ճնշումից։ 

Ըստ պարբերականի՝ բանաձևի տեքստով նաև պահանջվում էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում: Գրեթե երկու տարի առաջ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքն օգտագործում է արդեն վեցերորդ անգամ։

Խորհրդի մնացած 14 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որը նախաձեռնվել էր օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան անկլավում սովի մասին։ 

Իսրայելն այժմ ցամաքային գործողություն է իրականացնում Գազա քաղաքում՝ նշելով, որ կշարունակի հարձակումը, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի բոլոր պատանդներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում