Օպերայի շենքը սեպտեմբերի 21-ին կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ
1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու այս լուսավոր պահին։ Տոնական օրը կամփոփվի հրավառությամբ»,–հայտնել են քաղաքապետարանից:
Կարդացեք հոդվածը` Русский