Սեպտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կանցկացվի սրտաբանությանը նվիրված գիտաժողով։ Ներկա կլինի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի, «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանի ասուլիսը։ Թեմա. «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» միջոցառում․ ծրագրեն ու սպասվող միջոցառումները։

Ժամը 14:30-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» սրահում (Ամիրյան 1) Վարչապետի աշխատակազմը Արդարադատության նախարարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի աջակցությամբ իրականացնում է դասընթաց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համար Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում 2024 դեկտեմբերին կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Դասընթացի շրջանակներում անդրադարձ կկատարվի Ընտրական գործընթացների և իրավախախտումների, կուսակցությունների ֆինանսավորման և դրա նկատմամբ վերահսկողության, ընտրությունների կազմակերպման և անցկացման առնչությամբ փոփոխություններին։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 17:00-ին Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ «Դայա» մշակութային-գեղարվեստական կազմակերպությունը «Ավա-յե Նասր-ե Իրանիյան» հաստատության հետ համատեղ ներկայացնում են «Գույն և պատում» խորագիրը կրող տիկնիկների ցուցահանդես։ Բացման հանդիսությունը տեղի կունենա ժամը 17։00-ին։ Ցուցադրությանը կից կգործի նաև տիկնիկագործության աշխատարան։ Տիկնիկագործության անվճար աշխատարանը բաց կլինի սեպտեմբերի 19-21-ը, ամեն օր ժամը 14։00-17։00-ը։ 094901034:

Ժամը 17:30-ին «Երազ» այգում կանցկացվի «Արցախ Հիշողության արտեֆակտ» խորագրով միջոցառումը, որը նվիրված է Արցախի ժողովրդի բռնագաղթի երկրորդ տարելիցի հիշատակին։ Երկու տարի առաջ այս օրը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մեծ ցավի և կորստի օր․հազարավոր արցախցիներ բռնի կերպով զրկվեցին իրենց հայրենիքից։ Սակայն անգամ այսպիսի փորձությունների պայմաններում մշակույթը մնում է ինքնության և տոկունության հենասյուն։ Երեկոն կներառի «Արցախ» կամերային նվագախմբի կատարումներ և գեղարվեստական ներկայացումներ։ Միջոցառմանը կմասնակցեն մշակութային և հասարակական ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական համայնքի անդամներ։ 

Ժամը 17:30-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փողոց 3/4) կկայանա Հայաստանն ու Վրաստանը միավորող WIN4Education ծրագրի մեկնարկի արարողությունը: WIN4Education-ը կանանց և երիտասարդների համար նախատեսված կարողությունների զարգացման և մենտորության անվճար ծրագիր է: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի, իսկ Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ամփոփվելու են հայաստանյան ընդունելության փուլի արդյունքները՝ էստաֆետը փոխանցելով Վրաստանի գործընկերներին, որոնք նոր են մեկնարկել մասնակիցների գրանցումն իրենց համայնքներում: Միջոցառումը մաս է կազմելու հայ ստարտափերներին և եվրոպական ներդրողներին փոխկապակցող «Gateway to Europe» միջոցառմանը, որն այս օրերին իրագործում է EBAN-ը՝ STAN-ի, AICA-ի և BANA-ի հետ համատեղ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում (Նալբանդյան 128) համալսարանը կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ: Այս տարի տոնավաճառին կմասնակցեն շուրջ 70 հայաստանյան առաջատար գործատուներ՝ ներկայացնելով թափուր հաստիքները, կարիերայի կառուցման, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Աշխատանքի տոնավաճառը նպատակաուղղված է ոչ միայն հայաստանյան բուհերի ուսանողներին և շրջանավարտներին, այլև բոլոր աշխատանք փնտրողներին։ 010 593-460:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը