Ռուսաստան

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Միևնույն ժամանակ հիմք են ընդունվում Երևանի հայտարարությունները, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը սառեցված է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: 

«Հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ Հայաստանն ինքը պետք է որոշի ՀԱՊԿ-ի միջոցառումներին իր մասնակցության ձևաչափը. ոչինչ չի պարտադրվում: Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումից. Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված» է», - նշել է դիվանագետը:

Աղասանդյանին նաև հարց են ուղղել՝ արդյոք Հայաստանը չի հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը վերսկսելու մասին:

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին: Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը. այն բազմիցս նշվել է։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, փոփոխություններ չկան», - հավելել է պաշտոնյան։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում