Իրավունք

Հայաստանի ՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էր ավելի քան 120 երկրի և միջազգային կազմակերպության մոտ 2000 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը:

Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում