Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի բացմանը: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, ջութակահար Սերգեյ Խաչատրյան, ՀԱՖՆ գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյան: ԿԳՄՍՆ:

Ժամը 18:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ձմեռային այգում» Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում տեղի կունենա ճեպազրույց՝ նվիրված «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը և թատրոնի նոր խաղաշրջանի ազդարարմանը։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան, թատրոնի գեղ.ղեկավար Արմեն Էլբակյան, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան: Ճեպազրույցի ընթացքում կներկայացվեն նաև թատրոնի 2025-2026 թվականների խաղաշրջանի նորություններն ու սպասվող պրեմիերաները։ Ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: Ճեպազրույցին կհաջորդի ցուցադրության բացումը: ԿԳՄՍՆ:

Ժամը 19:00-ին «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի կունենա հարկային բարեփոխումների պատասխանատու կառույցների, ՊԵԿ փոխնախագահի, այլ պաշտոնյաների հանդիպումը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու հարկային փոփոխությունները, լսելու ոլորտի ներկայացուցիչների հարցերը։ "State&Tech bridge" միջոցառումը, որի նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին, մասնավորապես խոշոր հարկ վճարողներին, հնարավորություն տալ իրենց մտահոգությունները բարձրացնելու և քննարկելու անմիջապես ՀՀ բարձրաստիճան գործադիր պաշտոնյաների հետ։ +(374) 55 35 41 91:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 08:30-ին Հանրապետության հրապարակից կմեկնեն Գեղարքունիքի մարզ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը սեպտեմբերի 18-19-ը լրագրողների համար շրջայց է կազմակերպում Գեղարքունիքի մարզ: Այս անգամ առանցքում են լինելու ժողովրդագրական հիմնահարցերը, մասնավորապես՝ ծնունդներ, մահեր, արտագաղթ, ծերացում, ամուսնություններ և ամուսնալուծություններ ու այլ հարակից թեմաներ: Շրջայցի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին տեղում ծանոթանալու մարզի ժողովրդագրական իրավիճակին, մարդկանց կյանքին և պատրաստելու նյութեր իրենց լրատվամիջոցների համար։ Շրջայցի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Ժամը 12:00-ին՝ Հանդիպում Վարդենիսի համայնքապետի հետ (ենթակա է հաստատման): Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին՝ հանդիպում Գեղարքունիքի մարզպետի և մարզում Վիճակագրական կոմիտեի մասնաճյուղի ղեկավարի հետ (ենթակա է հաստատման): 091429029: 

Ժամը 19:30-ին «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկումը: Քննարկման մասնակիցներներն են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին նախագահ, Արցախի ԱԳ նախկին նախարար Աշոտ Ղուլյանը եւ Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը: Գրքում Politico պարբերականի թղթակից Գաբրիել Գևինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ կկայանա տեսակամուրջ՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ-Մինսկ՝ «Եվրասիական վերլուծական համաժողովի արդյունքները» թեմայով: Սեպտեմբերի 9-12-ը Բիշքեկում կայացած Եվրասիական վերլուծական համաժողովը նվիրված էր մեծ Եվրասիայում զարգացման և անվտանգության խնդիրների լուծմանը: Ինչո՞ւ քննարկումներում կարևոր տեղ հատկացվեց պետական կառավարման արդյունավետության հարցերին: Ի՞նչ կազմակերպչական որոշումներ կայացվեցին ֆորումի կողմից: Ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել մասնակիցները:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակագիր Արևշատ Ավագյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրական հանդիսություն: 

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը