Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների գործընկեր Դավիդ Վան Վելի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հրապարակելոբ նաև լուսանկարներ: 

«Նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելի հետ առանձնազրույցով»,- գրել է խոսնակը: 

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Հաագայում կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդներում:

Հայերեն العربية Español Русский 中文