Կալասն առաջարկել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել Իսրայելի հետ առևտուրը նվազեցնելու և իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

«Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ նպատակն Իսրայելին պատժելը չէ։ Նպատակն է բարելավել Գազայում հումանիտար իրավիճակը։ Այս  պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն», - հայտարարել է Կալասը։

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, դեռ հարց է՝ արդյոք ԵՄ 27 անդամ պետությունների մեծամասնությունը կողմ կարտահայտվի Կալասի առաջարկած միջոցառումներին, չնայած ԵՄ-ն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել բավարար ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ավարտելու պատերազմը պաղեստինյան անկլավում։

Գերմանիայի կառավարության խոսնակն ավելի վաղ հայտնել է, որ Բեռլինը տեղյակ է, բայց «դեռ վերջնական կարծիք չի կազմել» առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։

Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում 50-ից ավելի մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Հայերեն Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր