Եվրոպա

Եվրոպացի զինվորականներն Ուկրաինայում օրինական թիրախ կլինեն ՌԴ զինված ուժերի համար. Լավրով

1 րոպեի ընթերցում

Եվրոպացի զինվորականներն Ուկրաինայում օրինական թիրախ կլինեն ՌԴ զինված ուժերի համար. Լավրով

Եվրոպական զորակազմերն Ուկրաինայում կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Եվրոպան նաև մտածում է իր զորակազմերն, ինչպես ասացի, Ուկրաինա ուղարկելու մասին, որոնք, մենք արդեն հայտարարել ենք, օրինական ռազմական թիրախ կհամարվեն», - նշել է նախարարը:

Եվրոպական մի քանի երկրներ հայտարարել են, որ պատրաստ են զորակազմեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի անվտանգության երաշխիքների մաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում