Եվրոպա

Թրամփը և ֆոն դեր Լայենը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Թրամփը և ֆոն դեր Լայենը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «լավ զրույց» է ունեցել՝ լրացուցիչ միջոցառումների միջոցով Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ աշխատանքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահը X սոցիալական հարթակում։

«Հանձնաժողովը շուտով կներկայացնի իր պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը կթիրախավորի կրիպտոարժույթները, բանկերը և էներգետիկան», - հավելել է ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ վառելիքից ստացվող եկամտի շնորհիվ Ռուսաստանը ֆինանսավորում է «Ուկրաինայում արյունահեղությունը», և Եվրոպական հանձնաժողովը «կառաջարկի արագացնել ռուսական բրածո վառելիքի ներմուծման փուլային դադարեցումը»։

Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են ԵՄ անդամ պետություններին քննարկման և հաստատման համար։ Պատժամիջոցների փաթեթի հաստատումը պահանջում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում