Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին “Courtyard Marriott Yerevan” հյուրանոցի “Queen” դահլիճում /Տերյան 5/ «Արաբկիր» բժշկական համալիրի նախաձեռնությամբ կկայանա ասուլիս՝ «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով։ Ասուլիսը մեկ հարկի տակ կհամախմբի մանկական նյարդաբաններին և միջազգային փորձագետներին։ Ներկա կլինեն նաև հիվանդությունն ունեցող բուժառուներն ու նրանց հարազատները։ Թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեն միջոցառման բանախոսները՝ մանկական նյարդաբանության և էպիլեպսիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյան /«Արաբկիր» ԲՀ/, մանկական նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Անի Գևորգյան /«Արաբկիր» ԲՀ/, մանկական նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Թեոնա Շատիրիշվիլի /Մ.Յաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոց, Վրաստան/, նյարդաբանության պրոֆեսոր Նանա Տատիշվիլի /Դավիթ Տվիդիանիի բժշկական համալսարան, Վրաստան/, բուժում ստացող բուժառու Անուշ Գևորգյան։ +374 98 757 657:

Ժամը 20:00-ին Ռուբինյանց փողոց, 27 շենքում (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, Ալմաստ գործարան) ՈՄԱ նախաձեռնության շրջանակում կկայանա հանդիպում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ և դերասան Դավիթ Հակոբյանի հետ։ Սպասվում է ոգեշնչող, բովանդակալից հանդիպում-բանախոսություն, որի ընթացքում կքննարկվեն արվեստի, հայրենիքի, ազգային արժեհամակարգի շուրջ կարևոր թեմաներ։ ՈՄԱ ՌՀԿ:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մամուլի ազգային ակումբում (Արշակունյաց 4, 10-րդ հարկ) «Կանանց քայլարշավ» նախաձեռնությունը հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ընտանեկան բռնության իրազեկվածությունը բարձացնելու վերաբերյալ քայլարշավի արդյունքները։ Կին իրավապաշտպանները կներկայացնեն այս տարի Կոտայքի մարզում անցկացված քայլարշավի ընթացքում տեղեկատվության հավաքագրման արդյունքները։ 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Yerevan Music Week» ամենամյա միջազգային երաժշտական երկրորդ փառատոն-համաժողովի բացման համերգը /սեպտեմբերի 17-23-ը/, որը կազմակերպել են «Music of Armenia» մշակութային ՀԿ-ն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Համերգից առաջ՝ ժամը 18:45-ից մոտենալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի պատասխանատու Լուսինե Մնացականյանին, հրավիրատոմսերը ստանալու համար, +374 93 69 09 72:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը