Աշխարհ

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանքավայրը հայտնաբերվել է Կարակալպակստանի Ուստյուրտի տարածաշրջանում։

«Ավելի վաղ մեզ մոտ նավթի և գազի ոլորտում հետախուզական աշխատանքներ են իրականացվել 2500-3000 մետր խորության վրա։ Այս տարի մեր արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ Ուստյուրտում հորատանցք է բացվել 6500 մետր խորության վրա, և հայտնաբերվել է գազի շատ խոշոր հանքավայր», - ասել է նա։

Միրզիյոևը չի բացահայտել հայտնաբերված գազի մոտավոր պաշարները և չի նշել հորատման աշխատանքներն իրականացնող ընկերությունները։

Նախագահը հայտնել է, որ Ուզբեկստանն ունի այնպիսի տեխնոլոգիական հանքանյութերի մեծ պաշարներ, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, տիտանը և այլն։ 

«Ըստ գնահատումների՝ նման ռեսուրսների համաշխարհային պաշարների 10-15%-ը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ Ուզբեկստանում», - ասել է Միրզիյոևը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում