Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայանգրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման տեսնակյունից: 

Պատվիրակության անդամներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել նպաստել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում