Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա  «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանի, Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանի,  Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի ասուլիսը։ Թեմա. Վայոց Ձորի Խաչիկ գյուղում կկայանա Գաթայի փառատոնը․ սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։

Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին ՄԱԿ-ի գրասենյակում (Պետրոս Ադամյան 14) կկայանա ժամանակակից հայ տղամարդու կերպարի ուսումնասիրմանն ուղղված հետազոտության արդյունքների ամփոփումը։ Վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ նվիրված երիտասարդ տղաների կողմից տղամարդու դերի և կերպարի ընկալմանը։ Հանդիպման ընթացքում կամփոփվեն 2000-ից ավել երիտասարդի շրջանում իրականացված առնականության վերաբերյալ հարցման արդյունքները, կամփոփվի սոցիալական մեդիա արշավը և ծրագրի մյուս բաղադրիչները։ Արշավը կոչվում է «Եղի՛ր բռնությունը դադարեցնող ձայնը»։ Այն կազմակերպվել է UNAIDS և UNESCO-ի կողմից աջակցվող «Դրական առնականություն 2.0» ծրագրի շրջանակում: 37498-509-939։ 

Ժամը 11:30-ին Ազատության 24/1 հասցեում (9-րդ հարկ) Վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը, կարևորելով ժամանակակից աշխարհում անվտանգ և արագ թվային գործարքների իրականացման և թվային ինքնության անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, նախաձեռնել է հատուկ մեդիա դասընթաց՝ «Վստահության ծառայությունները թվային աշխարհում. թվային ինքնության և էլեկտրոնային գործարքների նոր մշակույթ Հայաստանում» թեմայով։ imID ընկերության պրոդուկտի և մարքեթինգի տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը կներկայացնի վստահության ծառայություններ մատուցող ընկերությունների դերը թվային փոխակերպման դարաշրջանում, imID-ի դերը՝ Հայաստանում թվային ինքնության և ապահով գործարքների իրականացման նոր մշակույթի ձևավորման հարցում, կխոսի ընկերության նպատակների և տեսլականի, ինչպես նաև  imID -ի ծառայությունների  մասին։ Սոֆի Ջավադյան +374 99773544:

Ժամը 14:30-ին Մշակույթի համալսարանում /Արշակունյայց 40/ կկայանա Չինաստանի Տյանցզինի առևտրի համալսարանի պատվիրակության այցը և Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը նպատակ ունի զարգացնել Հայաստանի և Չինաստանի կրթական ու մշակութային համագործակցությունը։ Միջոցառման հիմնական թեման Հուշագրի ստորագրումը, որը ներառում է. Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ հիմնում, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացում, մշակութային փոխանակման միջոցառումների կազմակերպում։ Միջոցառմանը կմասնակցեն. Չինաստանի պատվիրակության անդամներ, համալսարանների ղեկավարություն, պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ։ 077 755779: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ից ԵՊՀ ողջ տարածքում կանցկացվի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը՝ նվիրված նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։ Լայնամասշտաբ այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու կրթական և աշխատանքային հնարավորություններ, ապահովելու արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև։ Միջոցառմանն ակնկալվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների ներկայությունը։ 094 52 52 65, 060 71 01 41:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը