Իրան

Իրանի նախագահը մուսուլմանական երկրներին կոչ է արել խզել հարաբերություններն Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը մուսուլմանական երկրներին կոչ է արել խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Մուսուլմանական երկրները պետք է միասնականություն ցուցաբերեն Իսրայելի գործողությունների ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Mehr լրատվական գործակալությանը հայտարարել է արաբական և իսլամական երկրների ղեկավարների մասնակցությամբ Կատարում կայանալիք գագաթնաժողով մեկնելուց առաջ։

«Եթե մուսուլմանները հանդես գան միասնական ճակատով, ապա սիոնիստական ​​ռեժիմը չի համարձակվի հարձակվել մեր երկրների վրա և խախտել միջազգային իրավունքը», - ասել է նա։

Նախագահի կարծիքով՝ մուսուլմանական երկրները պետք է «գործնական միջոցներ ձեռնարկեն տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում Իսրայելի հետ կապերը խզելու համար»։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհայում գտնվող մի շենքի, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները։ ՀԱՄԱՍ-ում հայտարարել էին, որ շարժման ղեկավարության բոլոր բարձրաստիճան անդամները հարվածից հետո ողջ են մնացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում