Մերձավոր Արևելք

Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրադրության կայունացմանը Սիրիայում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրադրության կայունացմանը Սիրիայում

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Սիրիայում իրադրության կայունացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Իրավիճակն այնտեղ մնում է անկայուն ու լարված, իրենց շահերը հետապնդող բազմաթիվ արտաքին «դերակատարների» գործողությունները հանգեցնում են իրավիճակի սրման», - ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է համակարգել համատեղ ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներ մշակելու համար։

«Տարիներ շարունակ Բաղդադում Ռուսաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների գծով գործել է քառակողմ համակարգման կենտրոն։ Այն իրեն դրսևորել է որպես օպերատիվ և արդյունավետ գործիք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում», -հայտարարել է Շոյգուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում