ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելում կքննարկի Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու նպատակով հասցված հարվածների հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Իսրայել՝ քննարկելու Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու նպատակով  Իսրայելի հասցրած հարվածի և Գազայում պատերազմի դադարեցման հետ կապված հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ռոյթերզ»-ը,  մինչև մեկնելը Ռուբիոն լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն  դժգոհ է այդ հարվածների կապակցությամբ։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները դրանից  չեն տուժի, բայց  իսրայելցիների հետ կքննարկվի, թե ինչպես է հարվածն ազդելու նախագահ  Թրամփի ջանքերի վրա՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին վերադարձնելու, զինյալներից ազատվելու և Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Մենք կհանդիպենք նրանց հետ։ Կխոսենք այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում։ Դեռևս կան 48 պատանդներ, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Եվ այս ամենի ավարտից հետո դեռ կա Գազան վերակառուցելու դժվարին աշխատանք այնպես, որ մարդկանց տրամադրվի իրենց ցանկալի կյանքի որակը»,- ասել է նա։ 

Նշվում է, որ Ռուբիոյի այցը տեղի է ունենում ընթացիկ ամսվա վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպումներից առաջ, որտեղ սպասվում է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կճանաչեն Պաղեստինի պետականությունը, մի քայլ, որին Իսրայելը դեմ է: 

Վաշինգտոնը պնդում է, որ նման ճանաչումը կամրապնդի ՀԱՄԱՍ-ին, իսկ Մարկո Ռուբիոն ենթադրել է, որ այդ քայլը կարող է խթանել Արևմտյան ափի անեքսիան, որին ձգտում են Իսրայելի կառավարության արմատական անդամները: 

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով