Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս            

ՀՀ ԱԺ

ժամը 11։00-ին ԱԺ 314 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները 

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին Երեւանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա ասուլիսով։ 

Ժամը 11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։ Սեպտեմբերի 16-ին և 17-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում (Գրիգոր Լուսավորիչ 15, 3-րդ հարկ)։ Ընդհանուր կներկայացվի 36 զեկուցում: ՀՀ ԳԱԱ , 52 70 03:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. «Armenia AirFest VI» փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։

Ժամը 13:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում (Աբովյան 2) կկայանա «Yerevan Music Week 2025» թեմայով մամուլի ասուլիս: «Music of Armenian»-ն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մամուլի ասուլիսով կներկայացնեն «Yerevan Music Week» ամենամյա միջազգային երաժշտական երկրորդ փառատոն-համաժողովը։ Բանախոսներ՝ «Music of Armenia» մշակութային ՀԿ-ի և «Yerevan Music Week»-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյան, «Obwald» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռոման Բրիտշգին, փառատոնի մասնակից երաժիշտներ: «Yerevan Music Week» փառատոն-համաժողովը կկայանա սեպտեմբերի 17-23-ը, Երևան կժանանեն շուրջ 70 երաժշիտ և բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից։ +374 93690972: 

Ժամը 08:30-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում կկայանա «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ամենամյա «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» միջազգային երկօրյա համաժողովի բացման արարողությունը: Անվտանգության գործառույթների ժամանակին իրականացման նպատակով խնդրում ենք բացման արարողությանը համաժողովի անցկացման վայրում լինել ժամը 08:30-ին և ունենալ անվանաքարտ: 

Ժամը 10:40-ին The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan (DVIN hall)-ում կկայանա «TOON EXPO YEREVAN 2025» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ցուցահանեդեսի ամփոփումը և ստացված արդյունքները կքննարկվեն ասուլիսին՝ կազմակերպչի և մասնակից ընկերությունների ներկայացուցիչների կողմից: Կազմակերպիչ՝ Big Projects: 

Մշակույթ

ժամը 19։30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման համերգով մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը