ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նման համոզմունք հայտնեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել: «Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ»,–նշեց վարչապետը: 

Նա հավելեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն: 

«Որովհետև այդ ճանապարհով գնալը նշանակում էր հրաժարվել ՀՀ անկախությունից դե ֆակտո: Մենք իրար հետ չենք գնացել այդ ճանապարհով: Այսօր ՀՀ–ն անկախ է՝ ավելի, քան երբևէ, պետություն է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է՝ ավելի, քան երբևէ, և դա այդ թվում մեր նահատակների զոհողությունների շնորհիվ»,–ընդգծեց Փաշինյանը:

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Գլխավոր ձևաչափը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել Մինսկի խումբը լուծարելու հարցով։  

 

 

 

Հայերեն English Français Русский

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել