«Թրամփի ուղի» նախագիծը Հայաստան–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված «Թրամփի ուղու» վերաբերյալ հռչակագրի 4–րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ–ի քննարկման օրակարգի հարց է:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նկատեց, որ օգոստոսի 8–ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրեր առաջ «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կրկին գործածել, որը հակասում է օգոստոսի 8–ի հռչակագրում օգտագործված «Թրամփի ուղի» անվանման հետ:

«Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, և գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ: Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը: Եվ սրանից բխում է, որ ՀՀ տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է ՀՀ–ն, և որոնց հետ կապված ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի լուսապատճենը, որում իր ստորագրությամբ արձանագրվել է, որ ՀՀ տարածքում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք:

«Բայց դա ամբողջ պատմությունը չէ: Ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրության տակ կա նաև Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը: Բայց դա էլ ամբողջ պատմությունը չէ: Ամբողջ պատմությունն է, որ այս արձանագրման տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գծել ու ստորագրել են այն շրջանակը, թե ինչ է և ինչի մասին են տարածաշրջանային կոմունիկացիաներն ու ապաշրջափակումը: 

Վարչապետը ընդգծեց նաև՝ այդ փաստաթղթի 4–րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ–ի քննարկման օրակարգի հարց է:

«Հարց կծագի՝ Ադրբեջանն ինչ կապ ունի այդ թեմայի հետ: Կապը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար: Բայց TRIPP նախագիծը Հայաստան–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է: Եվ դրա տակ կա ոչ միայն Հայաստանի վարչապետի, ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Հայաստանն ու ԱՄՆ–ն՝ ի դեմս իրեն և Թրամփի, ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ Խաղաղության խաչմերուկ նախագծի զարգացման մասին:

«Դրանով ԱՄՆ–ն և մենք պայմանավորվել ենք, որ նախագիծը իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա: Եվ ԱՄՆ–ն հետաքրքրված է այդտեղ ներդրումներ անելով: Սա է օբյեկտիվ իրականությունը, մնացածը սուբյեկտիվ իրականություն է»,–ասաց նա:

Փաշինյանը հստակ շեշտեց՝ Հայաստանի տարածքում չի կարող լինել Ալիևի նշած անունով ենթակառուցվածք:

«Բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում այն ենթակառուցվածքներից, որը պետք է միանա Թրամփի ուղուն, անվանել ցանկացած անունով: Բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,–շեշտեց վարչապետը:

 

 

 

Հայերեն العربية English Русский 中文

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres