Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 սեպտեմբեր,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Մատենադարանի գիտական նիստերի մեծ դահլիճում /Մաշտոցի 53/ «ԵՄ LEAD» ծրագրի շրջանակում կանցկացվի «LEADER մոտեցմամբ ՀՀ գյուղական և փոքր քաղաքային տարածքների համաչափ զարգացում» թեմայով միջազգային համաժողով։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները, կկայանան պանելային և պլենար քննարկումներ, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերի շահառուներն ու տեղական ակտիվ խմբերը կկիսվեն իրենց փորձով ու իրականացրած ծրագրերով։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, ինչպես նաև միջազգային կառույցների ու նախարարությունների ներկայացուցիչներ։ +374 99274230:

Ժամը 18:30-ին «Հոլիդեյ ինն էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 97/2) կմեկնարկի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» 2025 թվականի ծրագիրը, որը նախաձեռնել է «Ապագա» հիմնադրամը՝ համախմբելով պետական, մասնավոր եւ քաղաքացիական հատվածների ջանքերը՝ երիտասարդների մասնագիտական զարգաղման եւ զբաղվածության խթանման նպատակով: Ծրագրին արդեն միացել են 15-ից ավել խոշոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, որը աջակցում է ծրագրի տարածմանը ԲՈՒՀ-երում: 093 860042: 

Մշակույթ

Ժամը 19:00-ից /հյուրերի մուտքը՝ 19:00-ից, շրջայց և հյուրասիրություն/ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի պարտեզում /Երեւան, Զարոբյան 20/ կկայանա մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, համերգի սկիզբը ժամը 20:00-ին: Համերգին կհնչեն Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված երգեր և ռոմանսներ: Կատարողներ. Հայկ Մելիքյան /դաշնամուր/, Ժենյա Հովսեփյան /մենակատար/: Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84։ 

Հայերեն Русский

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ