Քաղաքականություն

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածներն արժեզրկում են Գազայի հարցով միջնորդների ջանքերը. Եգիպտոսի նախագահ

1 րոպեի ընթերցում

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածներն արժեզրկում են Գազայի հարցով միջնորդների ջանքերը. Եգիպտոսի նախագահ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին համոզված է՝ Դոհայում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների ուղղությամբ Իսրայելի հարվածները խաթարում են Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները և սպառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։

«Այս սրացումը արժեզրկում է Գազայում հրադադարի հասնելու միջազգային մակարդակով ձեռնարկված բոլոր ջանքերը և սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանն ու անվտանգությանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը տարածել է Ալ-Սիսիի գրասենյակը։

Եգիպտոսի նախագահը նաև նշել է, որ իր երկիրը լիակատար համերաշխություն է հայտնում Կատարի կառավարությանը, ժողովրդին, և միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և դրա ղեկավարության ևս երեք անդամ։ Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում