Մերձավոր Արևելք

Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է պատսպարվել Դոհային ուղղված հարվածներից խուսափելու համար

1 րոպեի ընթերցում

Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է պատսպարվել Դոհային ուղղված հարվածներից խուսափելու համար

Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։

«Մենք հաղորդագրություններ ենք ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին: ԱՄՆ դեսպանատունը ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել իր օբյեկտների համար: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ և հետևել սոցիալական ցանցերում թարմացումներին», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և ղեկավարության ևս երեք անդամ։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում