Երևան

Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել ավագանու նիստից

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել ավագանու նիստից

Երևանի վարչական տարածքում գտնվող, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով սահմանվել է 2023թ.-ից մինչև 2025թ. ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն: Միևնույն ժամանակ՝ ավագանու որոշմամբ նշված շենքերի կառուցապատողներն ազատվել են նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Որոշման հիմքում հաշվի են առնվել կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, որոնք լուրջ մարտահրավերներ են ստեղծում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը, ինչպես նաև հազարավոր ընտանիքների իրենց խոստացված բնակարանները ստանալու կարևորությունը: Մանրամասները՝ հղմամբ.

Սահմանված ժամկետներում շինարարությունն ավարտելը բխում է համայնքի և պետության շահերից, շինարարության օբյեկտների և դրանց հարակից տարածքների բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից: Գործող օրենսդրությամբ նախատեսված են ընթացակարգեր և օրենսդրական մեխանիզմներ՝ լծակներ, որոնք ուղղված են կառուցապատողների կողմից շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնելուն: Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ՝ նոր տուրքերի վճարում, տուգանքներ և այլն: Հաշվի առնելով առաջացող խնդիրները՝ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է արտոնություն՝ 2025թ.  տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

Արտոնությունը կկիրառվի այն դեպքում, եթե դիմումատուն, իրավաբանական անձի դեպքում՝ նաև գործադիրի ղեկավարը, թույլտվության ժամկետի օրվա դրությամբ Երևան համայնքի հանդեպ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, և կա ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի ստորագրությունը: Մանրամասները՝ հղմամբ։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 23-ին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում