Եվրոպա

Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետի հետ հանդիպմանը ԵՄ-ին կոչ է արել ամրապնդել Պեկինի հետ փոխգործակցությունը

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետի հետ հանդիպմանը ԵՄ-ին կոչ է արել ամրապնդել Պեկինի հետ փոխգործակցությունը

Անկայուն միջազգային իրադրության ֆոնին Չինաստանը և ԵՄ-ն պետք է ամրապնդեն փոխգործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Լուիշ Մոնտենեգրուն սեպտեմբերի 8-ից 10-ը գտնվում է Չինաստանում։

«Որքան անկայուն և բարդ է դառնում միջազգային իրադրությունը, այնքան Չինաստանն ու ԵՄ-ն ավելի շատ պետք է ամրապնդեն փոխգործակցությունն ու փոխադարձ վստահությունը, խորացնեն համագործակցությունը», - Չինաստանի ղեկավարի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը հույս ունի, որ Պորտուգալիան կնպաստի Չինաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հաստատուն, կայուն և առողջ զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում