Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 սեպտեմբեր,  2025            

ԱԺ 

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում կշարունակվի ԱԺ հերթական նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը: 

Ժամը 10:00-18:00-ը Հանրապետության 37 հասցեից (Մելիք-Ադամյան փողոցի կողմից) «Հայրենադարձության շաբաթ»-ի շրջանակներում (սեպտեմբերի 8-12-ը) հայրենաճանաչության էքսկուրսիա-արշավ (Շիրակ): 18:00-19:00-ը՝ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն /Հանրապետության 37, մուտքը Մելիք-Ադամյան փողոցից, 1-ին հարկ/ Մաստեր-կլաս - Մարտիրոս Փալազեան - Ձեռներեցություն. ի՞նչ պետք է իմանալ: 19:15-20:15-ը՝ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն /Հանրապետության 37, մուտքը Մելիք-Ադամյան փողոցից, 1-ին հարկ/, դասախոսություն - Հակոբ Մակդիս - գործարար էթիկա:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխություն, տնտեսական համագործակցություն և դիվանագիտական կապերի ամրապնդում, տնտեսական համագործակցության նոր հարթակ:  

Մշակույթ

Ժամը 16:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 9-14-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը: Այն կրկին Հայաստան կբերի տարբեր երկրներից ժամանած առաջատար ճարտարապետական ստուդիաների։ Մասնավորապես, այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես կգան 10 միջազգային ստուդիաների ներկայացուցիչներ։ Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։ 

Ժամը 19:00-ին «ՀայԱրտ» կենտրոնում (Մաշտոց 7ա) տեղի կունենա Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ՝ արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Ժամը 20:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք և ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ոչ միայն ազգագրական ճանաչված խմբեր, այլ նաև դասական, ջազային և ռոք ժանրի սիրված երաժիշտներ։ Միջոցառման գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Միջոցառման կազմակերպիչ՝ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ։ Roza Grigoryan:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը