Մարզեր

Գեղարքունիքի մարզի փրկարարները պարգևատրվել են մասնագիտական տոնի առթիվ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի փրկարարները պարգևատրվել են մասնագիտական տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները մասնագիտական տոնի առթիվ պարգևների են արժանացել ինչպես մարզպետ Կարեն Սարգսյանի, այնպես էլ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և Մարտունի համայնքի ղեկավար Հովաննես Հովեյանի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի և Գավառի, Մարտունու և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմերից, Գավառի կենտրոնական հրապարակում նշվել է «Փրկարարի օրը», որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի, ՆԳՆ ՓԾ մարզային վարչության ներկայացուցիչներ, դպրոցականներ։

Միջոցառման ընթացքում մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով։ 

Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ փրկարարներ պարգևատրվել են Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։

Գավառ համայնքի ղեկավարի կողմից ևս շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր, որոնք հանձնել է համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։

Պաշտոնական հատվածից հետո միջոցառմանը ներկա դպրոցականները շփվել են փրկարարների հետ, ծանոթացել նրանց աշխատանքին և հրշեջ-փրկարարական տեխնիկային։ Փրկարարները ներկայացրել են նաև իրենց մասնագիտական պատրաստվածությունը, կիրառվող տեխնիկան, այդ թվում՝ հրշեջ և բժշկական նշանակության մեքենաները, դրանց հնարավորություններն ու օգտագործման ձևերը։

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարին և ծառայողներին, ողջունել և դրվատանքի խոսքեր ուղղել նրանց՝ ընդգծելով փրկարարների կատարած գերբարդ աշխատանքն ու կյանքեր փրկելու կարևոր առաքելությունը։ Հովհաննես Հովեյանը 11 փրկարարի արժանացրել է համայնքի ղեկավարի շնորհակալագրի։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարին և աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին, մաղթել տոկունություն, նորանոր ձեռքբերումներ, այնուհետև 11 աշխատակցի պարգևատրել շնորհակալագրերով։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզի համայնքների ղեկավարները մասնագիտական տոնի առթիվ հանդես են եկել մարզի փրկարաններին ուղղված շնորհավորական ուղերձներով։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում