Սեպտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 Սեպտեմբերի, 2025 

ԱԺ

Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կմեկնարկի ԱԺ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ից «Hotel Ibis Yerevan Center» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) «Հայրենադարձության շաբաթ»-ի շրջանակներում (սեպտեմբերի 8-12-ը) կկայանա կլոր-սեղան՝ հայրենադարձության արդի հիմնահարցերի թեմայով: Ժամը 19:30-20:30-ը՝ առցանց, Zoom, մաստեր-կլաս - Նվարդ Սարկիսյան /Մոսկվա, առցանց/ «Ձայնը, խոսքը և հաղորդակցման հմտությունները որպես նպատակներին հասնելու գործիքներ»:

Մշակույթ

Ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում  (Վարդանանց 16/1) տեղի կունենա «Քո կապը մշակույթի հետ» խորագրով համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 21-ամյա գործունեությանը։ Միջոցառումն աղոթքով կմեկնարկի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը։ Համերգային ծրագրում հանդես կգան պարսկահայ դաշնակահարուհի Սիոնա Առաքելյանը, արցախցի երգչուհի Անուշ Ստեփանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի, ջութակահար Մերի Մարգարյանը և դաշնակահար Գայանե Ասլանյանը, բանախոսությամբ կներկայանա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը։ Հեռ. +374 10 580105

Սպորտ

Ժամը 10:00-ին «Holiday Inn» հյուրանոցի բակում (Ամիրյան 2) «Կերոն» զարգացման հիմնադրամը և Հայաստանի թենիսի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու հայ թենիսիտուհի Էլինա Ավանեսյանի Հայաստան այցի շրջանակում կազմակերպվող մամուլի ասուլիսին։ Էլինա Ավանեսյանը հայկական սպորտի ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկն է, ով «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ մոտ մեկ տարի առաջ ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և 2024 թվականի օգոստոսից թենիսի միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։ Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) համաշխարհային դասակարգման  լավագույն 40-յակում ընդգրկված առաջին հայ մարզիկն է: 2025 թվականի մարտին նա գրանցեց իր լավագույն արդյունքը՝ դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 36-րդ տեղը։ Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը: Էլինա Ավանեսյանի սեպտեմբերյան այցի գլխավոր հովանավորն է Adidas ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: +374 91 464978:

Հայերեն Русский

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով