Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը պաշտպանել է Google-ին և սպառնացել ԵՄ-ին պատասխան միջոցներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը պաշտպանել է Google-ին և սպառնացել ԵՄ-ին պատասխան միջոցներով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ին հետաքննությամբ, որը կարող է հանգեցնել հետագա մաքսատուրքերի սահմանման այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով՝ գովազդային տեխնոլոգիաների ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ 

Թրամփը Google-ին տուգանելու որոշումը որակել է շատ անարդար՝ հավելելով, որ իր վարչակազմը թույլ չի տա, որ այդ խտրական գործողություններն ուժի մեջ մնան։ Թրամփը նաև գրել է, որ ստիպված կլինի սկսել 301-րդ բաժնի վարույթը՝ ամերիկյան հարկ վճարող ընկերությունների նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցները չեղարկելու համար։

1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է տուգանքներ կիրառել այն օտարերկրյա պետությունների նկատմամբ, որոնց գործողությունները համարվում են անհիմն, որոնք բեռ են ստեղծում ամերիկյան առևտրի համար։ 

«Ես կխոսեմ Եվրամիության հետ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Սա չորրորդ անգամ է, որ Բրյուսելը բազմամիլիարդ դոլարի տուգանք է սահմանում Google-ի նկատմամբ՝ 2017 թվականից ի վեր շարունակվող հակամենաշնորհային գործի շրջանակում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում