Ռուսաստան

Զելենսկին Պուտինին առաջարկել է իր հետ հանդիպել Կիևում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Պուտինին առաջարկել է իր հետ հանդիպել Կիևում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե իր և Զելենսկու հանդիպման համար լավագույն վայրը Մոսկվան է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ Պուտինը կարող է Կիև այցելել իր հետ հանդիպելու համար։ 

«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող Մոսկվա գնալ, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռային հարվածների։ 

Հարցազրույցի ընթացքում Զելենսկին մի քանի անգամ շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը իր հետ հանդիպելու և պատերազմը դադարեցնելու ցանկություն չունի։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացված Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար լավագույն վայրը Մոսկվան է։ Նա նաև հայտարարել էր, որ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Մոսկվա այցի դեպքում 100 տոկոսով կապահովվի նրա անվտանգությունը։ «Եթե որևէ մեկը իսկապես ցանկանում է մեզ հետ հանդիպել, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի մայրաքաղաքն է»,- ասել էր ՌԴ նախագահը՝ այլ երկրներում Զելենսկու հետ հանդիպելու առաջարկները որակելով որպես ավելորդ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում