Տնտեսություն

ՀԷՑ-ի նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի նախագծային ծառայությունների ձեռքբերման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել Նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ ընկերություններ:

«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ այսօր արդեն տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով յոթ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը: 

Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ ս.թ.-ի սեպտեմբերի 15-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն առանձին լոտերով հաղթող ընկերությունները:

Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին Ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում